«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Իսակովի պողոտայի հարակից տարածքի թվով 25 բնակիչ-բաժանորդների եւ 4 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: