Startup Istanbul ՏՏ մրցույթի եզրափակչում հայկական Skycryptor-ը չի մտել լավագույն եռյակ: Մրցույթի հաղթող է ճանաչվել Հորդանանից CashBasha հարթակը: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժին են ընկել Innovera Labs թուրքական եւ Pobu.Ca հունական ստարտափներին:

Խոսելով երեկ Startup Istanbul միջազգային ՏՏ մրցույթի իր ելույթի մասին՝ հայկական Skycryptor ստարտափի համահիմնադիր Արամ Ջիվանյանը նշել , որ դա անգնահատելի փորձ էր: « Ամեն օր չէ, որ ժյուրիի կազմում Y Combinator-ի եւ Andreesen-Horovitz-ի ներկայացուցիչներն են, այսինքն՝ այդ վենչուրային ֆոնդերը մի մեծ քայլով ավելի մոտ են ու հասանելի դարձան ոչ միայն Skycryptor-ի, այլեւ վստահաբար մյուս բոլոր հայկական ստարտափների համար»,- նշել է Արամ Ջիվանյանը: Այս մասին տեղեկացնում է Հանրային լրագրության ակումբը։

Հայկական Skycryptor ստարտափի ներկայացուցիչ Արամ Ջիվանյանը Startup Istanbul միջազգային ՏՏ մրցույթի հանդես էր եկել որպես եզրափակիչ փուլ անցած մասնակից:

StartupIstanbul ֆորումին 135 երկրից դիմած 25 000 ստարտափից միայն 100-ն էին ընտրվել մասնակցելու մրցույթին, այդ թվում երկու թիմ Հայաստանից:

Skycryptor-ը, հաղթահարելով մրցույթի փուլերը, անցել է նաեւ եզրափակիչ:

2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել մասնակցելու StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: