22-ամյա Էրդողան Սերենն ինքնասպանություն է գործել Facebook-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:
Ցնցող տեսանյութը հրապարակվել է Սերենի Facebook-ի էջում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա թուրքական Օսմանիե նահանգից է եւ ուղիղ հեռարձակման ժամանակ տանն է եղել: Նա մահից առաջ բանաստեղծություն է գրել սիրած աղջկա համար. «Մեր սերն ասք կդառնա, մեր աչքերն արցունք չեն թափի, ասա ինձ, սեր, հեռանում ես, իմ ձեռքերն առանց քեզ կրակի մեջ են»:
Խոսելով տեսախցիկի առջեւ՝ Սերենը հայտարարել է, որ ոչ ոք չէր հավատում ինքնասպան լինելու իր խոստմանը: «Իսկ հիմա դիտեք սա»,- հայտարարել է նա:




























