Վանաձորում սեպտեմբերի 24-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետված 90-ամյա կինը օրեր առաջ մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կնոջ դուստրը:

Հիշեցնենք, որ տարեց կինը կոտրվածքներ էր ստացել, վնասվել էր լյարդը: Նա վերակենդանացման բաժանմունքում էր:

Կնոջ կյանքը նետվելիս փրկել էր մի 19-ամյա երիտասարդ, որը պատահական էր հայտնվել այդ տեղանքում: Կինը հոգեկան խնդիրներ է ունեցել, հոգեմետ դեղեր է ընդունել: