ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրամանագրեր է ստորագրել, որոնցով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին նշանակել է Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: