Stack Overflow հարթակը ներկայացրել է Developer Stories նոր գործիքը, որի միջոցով ծրագրավորողները կարող են հեշտությամբ իրենց աշխատանքային պատմությունը ներկայացնել պոտենցիալ գործատուին: Այս մասին հայտնում է Techcrunch-ը:

Ծրագրավորողները, ինժեներները կամ ՏՏ ոլորտի աշխատողները միշտ չէ, որ կարողանում են համապարփակ ներկայացնել ավանդական ռեզյումեի ֆորմատով իրենց աշխատանքային պատմությունը:

Կոդավորման հետ կապված ցանկացած հարցերի պատասխաններ ստանալու Stack Overflow հարթակի մշակած նոր գործիքը օգնելու է նրանց այդ դժվարին խնդրում:

Ռեզյումեների ներկայացման նոր ֆորմատում երկու հնարավորություն կա՝ ավանդական ռեզյումե եւ այսպես կոչված timeline: Timeline-ում ներկայացվում է մասնագետի ձեռքբերումները, ունակությունները, open source նախագծերը, ստեղծած հավելվածները: Նոր ռեզյումեի մեջ կարելի է ներբեռնել նաեւ մուլտիմեդիա լուծումներ՝ վիդեոներ եւ նկարներ:

Stack Overflow-ի փոխտօրեն Ջեյ Հալթոնի խոսքով Developer Stories-ը միայն  ծրագրավորողների ունակությունները ներկայացնող գործիք չէ, այլ՝ պոտենցիալ գործատերերի համար՝ իրենց  թափուր հաստիքները զբաղեցնելու գործիք: 

«Ծրագրավորողների մեծ մասը երբեք աշխատանք չի փնտրում: Այդ գործատուներն են նրանց փնտրում: Այդ պատճառով Developer Stories-ի ստեղծումն ավելի քան պահանջված էր»,- ասում է նա: