Երեւանի Կիեւյան կամրջից հոկտեմբերի 12–ին ինքնասպանություն գործած Քարահունջի 23–ամյա բնակիչ Արամայիս Արզումանյանը Երեւանում ապրել է մենակ։ NEWS.am-ի հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը նշեց, որ է 23–ամյա տղան Երեւան էր եկել աշխատելու համար։ Նրա ընտանիքն արդեն մի քանի տարի բնակվում էր Գորիսում։
«Նա նաեւ հեռակա կարգով Գորիսի համալսարանի պատմության ֆակուլտետում էր սովորում։ Շատ լավ տղա էր, որեւէ խնդիր չուներ, բոլորը շոկի մեջ են՝ ինչու է նման քայլի գնացել»։
Հիշեցնենք, որ իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են անձնագիր, բջջային հեռախոս, որում եղել է SMS հաղորդագրություն հետեւյալ բովանդակությամբ. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում: Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը, էդ իմ համար չի»:




























