Լոնդոնը պարտավոր է ապահովել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը Վիեննայի կոնվենցիայի համաձայն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի խոսքը Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի մասին: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն:

«Իմ գործընկեր Զախարովան (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությանը սպառիչ պատասխան է տվել: Ես միայն կցանկանայի հավելել, որ պարոն նախարարը լավատեղյակ է Վիեննայի կոնվենցիայի մասին, նաեւ իր տարածքում ռուսական դիվանագիտական հաստատությունների անվտանգության համար պատասխանատվություն կրելու Մեծ Բրիտանիայի պարտավորությունների մասին»,- ասել է Պեսկովը:

Նախօրեին Ջոնսոնը Ռուսաստանին նախազգուշացրել է՝ եթե Սիրիայում շարունակի ռմբակոծել քաղաքացիական օբյեկտները, ապա իրեն վտանգում է դառնալու մեկուսացած երկիր: