«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական   աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  13-ին  ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու  է  Մալաթիա-Սեբաստիա   վարչական շրջանի  Լենինգրադյան  փողոցի թիվ 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 31/6, 31/8 հասցեների  բազմաբնակարան շենքերի թվով 251  բնակիչ-բաժանորդների, իսկ    ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 20:00-ն  Տանձանոց  թաղամասի բազմաբնակարան շենքերի,   թվով 40 առանձնատների  եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: