Beeline-ը հայտարարում է վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին Երեւան քաղաքում։ Կոմիտաս 26 հասցում գտնվող վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց հանգստյան օրերի եւ ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։

Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։