Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ Երեւան այցելելը Թբլիսի է այցելել։

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է,որ Աթամբաեւը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել։ Այցի շրջանակում նա կբանակցի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիվիլու հետ։

Մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների ընդլայնումը, առեւտրատնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Ծրագրվում է նաեւ երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։ Ավելի վաղ հայտնել էին, որ Աթամբաեւը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Վրաստան, որից հետո հոկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվանգության խորհրդի հերթական նստաշրջանին։