WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության հինգերորդ մասը։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ այսօր ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր նաեւ չորրորդ մասը։ Իսկ հինգերորդ մասը 673 նամակ է պարունակում։

Նամակագրության առաջին մասը հոկտեմբերի 8-ին է հրապարակվել։ Հոկտեմբերի 10-ին կայքը հրապարակել էր երկրորդ մասը, իսկ 11-ին՝ երրորդը։

Հոկտեմբերի սկզբին WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամրջի ընթացքում խոստացել էր մինչեւ տարեվերջ հրապարակել «կարեւոր տվյալներ» երեք երկրների կառավարությունների ու ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ։