Երեւանում անցնող ArmHiTec – 2016 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ, որը առաջին նմանատիպ ցուցահանդեսն է Հայաստանում, մյուս ձեռնարկությունների հետ միասին իր արտադրատեսակն է ներկայացրել նաեւ ղազախական «ԱլմաԴԿ» ֆիրման։
Ֆիրմայի տնօրեն Նուրժան Մակուլբեկովը պատմել է , որ ձեռնարկությունը հրատեխնիկական ապրանքատեսակների լայն սպեկտր է արտադրում, բրազիլական, բուլղարական , ռուսական ապրանքների որոշ անալոգներ։ Ընկերությունը ստեղծվել է 1998-ին, սակայն ակտիվ կերպով շուկա է դուրս եկել 2000 -ականներին։ Հիմա ընկերությունը Ղազախստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի կազմում է։
«Սպասում ենք մեր հայ գործընկերների առաջարկներին։ Կցանկանայինք իմանալ, թե ինչ է նրանց պետք, ինչ կարող ենք մենք մշակել նրանց համար»,-շեշտեց Նուրժան Մակուլբեկովը։
Ընկերությունը ունի արտադրատեսակներ բանակի ու ուժային կառույցների, նաեւ որսորդների համար՝ լուսաձայնային, լուսագազային նռնակներ, ձայնային ու ազդանշանային արտադրանք։




























