Անկարան կբացի թուրքական շուկա Ռուսաստանից ներմուծվող տավարի մսի համար։ Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն։
Նրա խոսքով մոտ ժամանակներս մի խումբ թուրք մասնագետներ կժամանեն՝ ուսումնասիրելու անասնաբուժական հսկողության ռուսաստանյան համակարգը ու մսի կոմբինատների աշխատանքը։
Բացի դրանից Մելանոյի խոսքով ռուսական պատիրակությունը մտադիր է թուրքական շուկայում առաջ մղել գառան միսը, թռչնամիսն ու դրանց ենթամթերքները, նաեւ պատրաստի մսամթերքն ու կաթնամթերքը։ Դրա համար մոտ ժամանակներն անհրաժեշտ խորհրդակցություններ կանցնեն։




























