Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության պետը օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Բելսանի մոտակայքում վթարված Մոսկվա–Երեւան ավտոբուսի երթուղու վիրավորներին Երեւան տեղափոխելու համար ավիատրանսպորտ կհատկացվի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ նախագահի հրամանով ավիատրանսպորտ կհատկացվի Երեւան տեղափոխվել ցանկացողների համար»,– ասել է նա։

ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին հանրապետության հիվանդանոցներում կա 5 մեծահասակ եւ 4 երեխա։ Մնացած տուժածները վնասվածքներով տեղափոխվել են Բեսլանում ժամանակավոր տեղակայման վայրեր։ Այնտեղ կա 27 մարդ։ Նրանցից շատերին կուղարկեն Բեսլանի Հյուսիսկովկասյան բժշկական կենտրոն։

Վթարի հետեւանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92  հեռախոսահամարով:

Հայտնի են հիվանդանոցներում գտնվող տուժածների անունները։ (Ցուցակ)