ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձեւ սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























