Արեւմտյան պատժամիջոցները ճակատագրական չեն Ռուսաստանի բանկերի համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Ռուսական բանկերի ասոցացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը։ Եթե համեմատենք՝ ապա ներքին խնդիրները ավելի վատ են, քան բոլոր պատժամիջոցայինները միասին վերցված, հավելել է նա։
Իհարկե պատժամիջոցների մեջ ոչ մի լավ բան չկա։ Բայցեւայնպես շատ բանկեր ունեն անհրաժեշտ իրացվելիություն ու բավականաչափ կապիտալ։ Այդ ամենը միանգամայն ապահովում է ակտիվ վարկավորման հնարավորությունը։
Նրա կարծիքով, վարկավորման ակտիվությանը կօգնեն Ռուսաստանի ԿԲ առանցքային դրույքների նոր նվազեցումները ( վերջին անգամ սեպտեմբերին այն նվազել էր 0․5 տոկոսային կետով, հասնելով մինչեւ տարեկան 10 տոկոսի)։ Այն փաստարկները, որ ԿԲ-ն չի նվազեցնում առանցքային տոկոսադրույքը, որպեսզի զսպի գնաճը ու նվազագույնի հասցնի գնաճի վերաբերյալ ակնկալիքները, այդքան է համոզիչ չեն, համարում է Թոսունյանը
«Այդ դեպքում կարելի է առհասարակ սառեցնել շուկան, որպեսզի չլինի ո՛չ տնտեսություն, ո՛չ վարկավորում։ Բայց եթե այդպես պայքարենք գնաճի դեմ, մենք հեռու չենք հասնի։ Ես հույս ունեմ, որ այդուհանդերձ գնաճի ակնկալիքներից բացի մենք կառաջնորդվենք նաեւ շուկայի զարգացման շահերով։
Իսկ եթե նվազեցնում ենք կես տոկոսով, այդ դեպքում գոնե ոչ տարեկան մեկ- երկու անգամ։ ԿԲ-ն ավելի պահպանողական է։ Նա հայտնել է, որ մինչեւ տերեվերջ ամենայն հավանականությամբ չի նվազեցնի։ Բայց հայտարարությունը հայտարարություն, իսկ իրականությունը հուսով եմ ավելի ուրախալի կլինի»,- հավելել է Թոսունյանը։




























