Ռուսական ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում կապարի արդյունահանման հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Polymetal ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Ներկայում ընկերության մասնագետները փորձում են պարզել, արդյո՞ք Կապանի հանքավայրում բավարար քանակությամբ կապար կա, որպեսզի շահեկան լինի դրա խտանյութի արդյունահանումը:

«Շատ բան կախված է գներից: Կապարի պարագայում գներն անկայուն են՝ բավականին լուրջ անկման միտումով»,- նշել է Ֆինոգենովը:

Նշենք, որ 2015 թվականի մայիսին Լոնդոնյան բորսայում կապարի մեկ տոննան արժեր շուրջ 2.135 դոլար, նոյեմբերի վերջին՝ 1.600 դոլարից քիչ պակաս, իսկ հիմա՝ 2.100 դոլարից քիչ ավելի:

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով էլ վերջնական որոշում կկայացվի:

Կապանի (Շահումյանի) հանքավայրում կապար կա, սակայն Polymetal-ը (ինչպես նաեւ նախկին սեփականատերը՝ կանադական Dundee Precious Metals-ը) ձգտում է, որ այն կհայտնվի արդյունահանվող ոսկու, պղնձի եւ ցինկի խտանյութերում, ինչի արդյունքում կարող է նվազել վերջինների արժեքը:

Polymetal-ը Կապանի հանքավայրի շահագործման իրավունքը 25 մլն դոլարով ձեռք է բերել 2016 թվականի մարտին, կանադական DPM-ից: