Վաշինգթոնը պատասխան քայլեր կպատրաստի ռուս ցանցահենների գործողությունների դեմ, որոնք հարձակվել են ամերիկացի քաղաքական գործիչների համակարգիչների վրա: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Մենք ուղերձ ենք հղում»,- ասել է Բայդենը NBC հեռուստաալիքի եթերում: Նա Ռուսաստանին մեղադրել է ամերիկացի քաղաքական գործիչների համակարգիչնբերի վրա ցանցահենային հարձակումների մեջ, հայտնում է The Hill-ը:

ԱՄՆ փոխնախագահը չի բացահայտել պատրաստվող գործողության մանրամասները, սակայն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիմանա, թե երբ դա տեղի կունենա:

«Մենք կընտրենք համապատասխան ժամանակն ու հանգամանքները, որոնց դեպքում դա առավելագույն արդյունքը կունենա»,- ասել է Բայդենը: Պատասխանելով հարցին, թե հասարակությունը կհասկանա արդյոք, թե որն է եղել Մոսկվայի գործողությունների դեմ Վաշինգթոնի քայլը, քաղաքական գործիչն ասել է. «Հուսամ, որ ոչ»:

Բացի այդ, նա կասկած է հայտնել, որ ցանցահենային հարձակումնեւն առհասարակ կարող են հիմնովին ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա, փոխանցում է RT-ը: