ԲՐԻԿՍ երկրների նախագահների խմբակային լուսանկար են արել ազգային հնդկական հագուստով՝ բանդիով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապույտ գույնի հագուստով էր, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ բաց շագանակագույն, Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը՝ կարմիր, ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման՝ մուգ կանաչ, իսկ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը՝ մորեգույն: Մոդիից բացի, բոլոր ղեկավարները սեւ անդրավարտիքներ են կրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խմբակային լուսանկարը Հնդկաստանում հոկտեմբերի 15-ին մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի առաջին հրապարակային միջոցառումն է: Այսօր պլանավորված է նաեւ ոչ ֆորմալ ճաշ եւ ԲՐԻԿՍ ֆուտբոլի երիտասարդական թիմերի ավագների հետ լուսանկարներ: