Միացյալ Նահանգները կարծում է, թե ԿԺԴՀ-ն պետք է զերծ մնա նոր հրթիռարձակումներից եւ ալ գործողություններից, որոնք կարող են առավել սրել իրավիճակը Կորեական թերակղզում։ Այդ մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գերի Ռոսսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռոսսի խոսքով, ԱՄՆ-ը դատապարտում է հյուսիսկորեացիների կողմից նոր հրթիռների արձակումը եւ մտադիր է հարցը քննակման դնել ՄԱԿ ԱԽ-ում։ Նա նաեւ նշել է, թե իրենք հավատարիմ են ապահովելու դաշնակից Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի անվտանգությունը։