Լիտվայի հիվանդանոցներից մեկում մահացել է առողջապահության նախարար, Սեյմի 34-ամյա պատգամավոր Յուրաս Պոժելան։ Նրա մահը DELFI–ին հաստատել են նրա կուսակիցները։
Յուրաս Պոժելան հիվանդանոցում էր հայտնվել օգոստոսի սկզբին ՝ մարսողական համակարգի խանգարումներով ու ստամոքսացավերով։ Կլինիկայի բժիշկների խոսքով նրա մոտ ախտորոշվել է պանկրեատիտ ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում, որի պատճառը ամենայն հավանականոթյամբ լեղու արտահոսքի խախտումն էր։
Օգոստոսից սկսած Պոժելայի վիճակը ծանրացել է, սակայն բժիշկները հույս ունեին, որ նա կապաքինվի։ Քաղաքական գործիչը բուժում էր ստանում վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։




























