ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը տեսակետներ են փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, ռուսական կողմը տեղեկացրել է այդ երկրում իրադարձությունների զարգացման մասին,  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պեսկովը նշել է , որ զրույցի ընթացքում նշվել է «ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտության առումով» դիրքորոշումների նմանությունը։

 Բացի դրանից նրա խոսքով զրույցի ընթացքում «շեշտվել է միջինասիական երկրների գործերին արտաքին միջամտության անթույլատրելիությունը»։ «Շեշտվել է հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը՝ Միջին Ասիայի տարածք ներթափանցումը ու դրա միջոցով միջազգային ահաբեկչությանը խոչընդոտելու նպատակով»,- ասել է Պեսկովը։

Նաեւ նա հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները անդրադարձել են Կորեական թերակղզու իրավիճակին ու արտահայտվել դրա ապամիջուկայնացման օգտին։ «Ընդհանուր առմամբ շեշտվել է Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումների նմանությունը միջազգային առանցքային խնդիրների շուրջ»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը։