Հայաստանի ԱԻՆ-ում, յսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 42-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի 13 OO 553 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ ընկել չգործող ջրատարը:
Փրկարարները «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 26-ամյա Ա. Գ.-ին եւ 30-ամյա Վ. Ն.-ին, այնուհետեւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջիններս հոսպիտալացվել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ա. Գ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:




























