Անհայտ անձը հոկտեմբերի 17-ի առավոտյան պայթեցրել է իրեն Աբխազական պետական հեռուստառադիոընկերության տարածքում: Այս մասին Sputnik Աբխազիային հաղորդել է Աբխազիայի ՆԳ նախարար Ասլան Կոբախիան:

«Հեռուստատեսության տարածքում անհայտ անձը պայթեցրել է իրեն: Ակնհայտ երեւում էր, որ նրա մոտ ռումբ կա: Հնարավոր է՝ նա մենակ չի եղել: Օպերատիվ աշխատանք է տարվում: Աշխատում են Աբխազիայի բոլոր ուժային կառույցները»,- ասել է նախարարը:

Զոհվածի ինքնությունը դեռեւս չի պարզվել: