ՀՀ վարչապետի այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի որոշմամբ, Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝

Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»: