Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 28.000 դրամ, փաստաթղթեր եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Բելինսկու եւ Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 40-ամյա Անահիտ Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: