Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների պայմանագրով «Գազպրոմ»-ի եւ «Նավթոգազ»-ի վեճի վերաբերյալ որոշում կկայացնի 2017-ի մարտի 31-ին: RNS-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Նավթոգազ»-ի հաղորդագրության մեջ:

Ուկրաինական կողմը նշել է, որ Ստոկհոլմում ավարտվել են Ուկրաինային գազի մատակարարումների պայմանագրի վերաբերյալ «Ուկրաինայի նավթոգազ»-ի եւ ռուսական «Գազպրոմ»-ի փոխադարձ հայցերի միացված գործով լսումները, որոնք տեւել են 2016-ի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 16-ը: «Ակնկալվում է, որ գազի մատակարարումների պայմանագրի վերաբերյալ Ստոկհոլմի Առեւտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտը վերջնական որոշումը կկայացնի մինչեւ 2017-ի մարտի 31-ը»,- հայտնել են «Նավթոգազ»-ից:

Տարանցման պայմանագրի վերաբերյալ լսումները Ստոկհոլմում կսկսվեն այս տարվա նոյեմբերի վերջին:

«Գազպրոմ»-ն իր հայցով «Նավթոգազ»-ից 31,75 մլրդ դոլար է պահանջում: