Հայաստանից դուրս եկած անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բողոքներով կզբաղվեն իրավապահ մարմինները։ Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով՝ հայտարարությունները կստուգվեն սահմանային հսկողության էլեկտրոնային համակարգով, որը ֆիքսում է սահմանի հատումը։ Դրա տվյալները չեն կարող 100 տոկոսով ապացույցներ լինել։ «Բայց եթե համակարգը ցույց տա, որ ընտրողը Հայաստանում չի եղել, իսկ դրա հակառակը ապացուցված չէ, ապա նախնական եզրակացությունը կլինի այն, որ իրականում նա չի քվեարկել։ Բողոքը կուղղվի իրավապահ մարմիններին։ Միաժամանակ առաջարկվում է պատժիչ միջոցներ ձեռնարկել սուտ հայտարարությունների համար»,– ասել է Հարությունյանը։




























