Լոռու մարզի Լեջան գյուղում հոկտեմբերի 16-ին երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարված երիտասարդները մտերիմ ընկերներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեջանի գյուղապետ Սասուն Մարգարյանը: Նա նշեց, որ գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երիտասարդների միջեւ վիճաբանությունն առաջացել է սոցիալական խնդիրների պատճառով: 36 տարեկան երիտասարդներին եւ 16 տարեկան անչափահասին դանակահարողի մասին գյուղապետը մանրամասներ չհարողդեց՝ նշելով, որ նրանով իրավապահներն են զբաղվում:
Նշենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնից նշեցին, որ 16 տարեկան անչափահասի վիճակը ծանր է, մյուս երիտասարդների կայուն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմանում Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղում:




























