Թուրքիայում Անկարա–Քոնիա արագընթաց գնացքներում  ու կայարաններում զգուշացնող զանգը հանվել է քաղաքացիների բողոքներից հետո։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Անկարա–Քոնիա արագընթաց գնացքներից օգտվող քաղաքացիները բողոքել են երկաթուղու ղեկավարությանը, թե գնացքներում ու կայարաններում զգուշացնող զանգը նման է եկեղեցու զանգակատան զանգին, ինչն իրենց անհանգստացնում է։

Թուրքիայի երկաթուղիների վարչությունն էլ հանել է զգուշացնող զանգը եւ թողել միայն տեքստային զգուշացնող հայտարարությունը։