Չինաստանի հարավ-արեւմտյան ֆերմաներից մեկում երեք աչքով եւ երկու քթով գոճի է ծնվել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սինխուա գործակալությունը:
«Սկզբում վախենում էի նրանից, բայց հետո ինձ բավական հաճելի թվաց»,- գործակալությանը պատմել է կենդանու տիրուհին՝ Հե Ժուսյանը:
Կինը կենդանուն ծծակով է կերակրում, քանի որ նրա համար դժվար է ինքնուրույն սնվել: Գործակալության հրապարակած կադրերում երեւում է, որ կենդանին նկատելիորեն փոքր է մյուս գոճիներից:




























