Ամերիկյան գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ տղամարդկանց ամսագրերն այլասերում են ուսանողներին: Այս մասին հաղորդում է Informing-ը:
Փորձի ընթացքում մասնագետները կամավորներին կանանց մասին մեջբերումներ են ներկայացրել, այնուհետեւ առաջարկել պարզել, թե դրանցից որոնք են տղամարդկանց հայտնի պարբերականներից, իսկ որոնք են պատկանում իրական բռնաբարողների:
Պարզվել է, որ ամսագրերից վերցված արտահայտությունների մեծ մասը փորձի մասնակիցները վերագրել են բռնաբարողներին:
Անհանգստացած գիտնականները հերթական անգամ ցույց են տվել, որ լրատվամիջոցները կարող են երիտասարդների մոտ հակառակ սեռի մասին սխալ ընկալում ձեւավորել:




























