Մարմնավաճառից գումար շորթելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված 39-ամյա Վարդան Ղուկասյանը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի եւ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի գործունեությանը:
NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եւ Քրեակատարողական վարչությունը, եւ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը զբաղված են հանցավոր գործունեությամբ՝ անտեսելով Քրեական օրենսգիրքը:
«Ես խնդրում եմ եւ ՀՀ գլխավոր դատախազին, եւ մեր նախագահին ուշադրություն դարձնել այս կառույցների գործունեությանը: Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին երկու անգամ դիմել եմ՝ գալիս է մեկ հոգի, մի քիչ նստում նայում է վրադ ու գնում է, հաջորդ օրն էլ պատասխանը գալիս է, որ մերժել են: Անտեսում են եւ քրեակատարողական հիմնարկից տրված դրական բնութագիրը, եւ Քրեական օրենսգիրքը, իրենց համար միայն գումարը որոշիչ դերակատարություն ունի՝ 5-20 հազար դոլարի չափով: Եվ իմ վիճակում են հարյուրավոր դատապարտյալներ»,-ասաց դատապարտյալը:




























