Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության բնակիչը, որը ցանկանում է իր սեռը փոխել, դպրոցի ղեկավարությունից թույլտվություն է ստացել դասերի հաճախել աղջիկների համազգեստով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
18-ամյա պատանին անունը փոխել է Լիլի Մեդիգանի եւ Մեյդսթոնի St. Simon Stock կաթոլիկ դպրոց է եկել աղջկա հագուստով: Երբ ուսուցիչները նրան նկատողություն են արել, նա համացանցում ստորագրահավաք է կազմակերպել: Նրա նախաձեռնությանն աջակցել է ավելի քան 1000 մարդ, եւ նրան թույլ են տվել դպրոց հաճախել կիսաշրջազգեստով: Նա կարող է նաեւ մտնել աղջիկների համար նախատեսված զուգարան եւ հանդերձարան:
Նշվում է, որ ուսումնական հաստատությունում պարապմունքներ են սկսվել անձնակազմի համար, որոնց ընթացքում նրանց ներկայացվում է, թե իրենց ինչպես պետք է պահեն տրանսգենդերների հետ:





























