Մեքսիկացի հնագետները երկրի արեւմուտքում գտնվող Գերերո նահանգի քարանձավերում հայտնաբերել են իսպանացի կոնկիստադորների առաջին  պատկերները, որոնք հնդկացիները կատարել են Ամերիկայի գաղութացման ժամանակաշրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են  Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները:

Ժայռապատկերների վրա պատկերված են զինվորական հանդերձանքով մարդիկ, որոնք նման են այն համազգեստին, որը 16-րդ դարում հագել են իսպանացիները: Նրանցից ոմանք հեծնել են ձիերին կամ ջորիների կամ ավանակների նման կենդանիների:

Գիտնականների կարծիքով՝ պատկերների կատարման ոճը ներառում է հնդկացիական արվեստի ավանդական գծերը՝ ձեռքերի սխեմատիկ պատկերում, երկնային լուսատուներ, կենդանիներ՝ իրենց մշակույթին օտար տարրերով, որոնք նրանց են փոխանցվել, հավանաբար, եվրոպացիներից:

Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ մինչիսպանական ժամանակաշրջանը այդ քարանձավներն օգտագործվել են ծիսակատարությունների անցկացման համար, մասնավորապես՝ կապված  պտղաբերության եւ անձրեւ առաջացնելու ծիսակարգերի հետ: Մայրցամաք եվրոպացի նվաճողների ժամանմամբ դրանք կարող էին տեղացիների ապաստարանների վերածվել, որոնք փորձել են նրանցից թաքնվել, որպեսզի խուսափեին հանքահորերում հարկադիր աշխատանքից: