Ընդդիմությունն առաջարկում է բռնել կեղծարարներին, չգթալ լրտուներին, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:
«Իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններում ընդդիմությունը հայտարարել է. ուրիշների փոխարեն քվեարկողներին տգուգանելը բավարար չէ, նրանց պետք է բանտ նստեցնել: Դե ինչ, շատ լավ: Բայց այդ դեպքում բանտ կնստի նաեւ նա, ով սուտ տեղեկություն է տալիս: Պատիժը պետք է համաչափ լինի, կամ այն ընդհանրապես չպետք է լինի»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ չկանխամտածված սուտ տեղեկությունները պետք է նույնքան խիստ պատժել: Եթե դու համոզված չես, ապա պարզապես չպետք է հայտարարություն ներկայացնես: «Տեսեք, թե ինչ մեծ կշիռ ենք հաղորդում հայտարարողի խոսքին: Ենթադրենք՝ մարդը քվեարկել է եւ կորել տեսադաշտից: Ասենք՝ գնացել է զոքանչի մոտ: Նրա դեմ բողոքել են, որ նա ուրիշի փոխարեն է քվեարկել, եւ տեղամասի մատյանում դրված ստորագրությունն էլ իրենը չէ: Նրան փնտրում են: Եվ եթե սահմանված ժամկետում՝ քվեարկությունից հետո 48 ժամում նրան չի հաջողվում գտնել, բողոքը հիմնավորված է համարվում: Ընդամենը մեկ հայտարարության հիման վրա: Դե ինչ, եթե դա այդքան մեծ նշանակություն ունի, ապա այն պետք է նաեւ մեծ պատասխանատվություն ունենա»,- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Հատկապես այդ պատճառով, եթե որեւէ մեկը որեւէ մեկի դեմ բողոք է ներկայացնում, թող մտահոգվի այն հիմնավորելու մասին: «Քիչ է ասել. «Ես վաղուց մուտքի հարեւանիս չեմ տեսել: Եթե այդպես է, ուրեմն նա հեռացել է»: Այդպիսի եզրահանգումները չեն ընդունվի: Եթե ձեր հարեիաններին չեք տեսել, դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Ես իմ հարեւաններին վաղուց չեմ տեսել: Չեմ կատակում: Առավոտյան գնում եմ աշխատանքի, ուշ երեկոյան վերադառնում: Որպես հավաստի ապացույց պետք է ընդունել հենց իր մարդու հայտարարությունը, որ ինքն իսկապես չի քվեարկել: Սեփական ենթադրություններն այստեղ չեն անցնի»,- հավելել է Դավիթ Հարությունյանը:




























