ԱՄՆ Մինեսոթա նահանգի բնակիչ Դենիս Էրիքսոնը տեղական եկեղեցուն է նվիրել ավտոմեքենաների իր հավաքածուն, որը կազմված է 30 հազար խաղալիք եւ իսկական մեքենաներից: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Motor1.com-ը:
Էրիքսոնի հավաքածուում իսկական մեքենաների թվում են 1959 Edsel Villager, 1966 AMC Rambler, 1977 Pontiac Bonneville եւ այլ մակնիշների մեքենաներ:
Եկեղեցու ներկայացուցիչներն ասել են, որ մեքենաների հավաքածուն զբաղեցնում էր Էրիքսոնի տան ամբողջ տարածքը՝ եւ ոչ մի միլիմետր ազատ չթողնելով: Հավաքածուն հարյուր հազարավոր դոլարներ արժե:




























