Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է խարդախության 10, գողության 5, ապօրինի ծառահատման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: