Ազգային ժողովը հոկտեմբերի 19-ին ընդունել է տեղական իշխանությունների դոտացիայի նոր համակարգի մասին օրենքը: «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդունվել է ձայների 86 «կողմ», 4 «դեմ» եւ 17 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
Օրենքը՝ հին խմբագրմամբ, ընդունվել է 1998 թվականին, բայց դրա հիմքում միայն երկու սկզբունք էր դրված՝ բնակչության թիվը եւ համայքի եկամուտների հնարավորությունները (խոսքը միայն տեղական հարկերի մասին է՝ հողի եւ եկամտահարկի): Նոր օրինագծով առաջարկվում է ավելի ընդարձակ սանդղակ՝ բնակավայրի բարձրադիր, սահմանամերձ լինելը, ներհամայնքային հեռավորությունները (դա հատկապես վերաբերում է նոր խոշորացվող համայնքներին), Երեւանից եւ մարզկենտրոնից հեռավորությունը:
Կառավարության հավաստմամբ՝ օրենքի ընդունումից հետո տեղական իշխանություններին տրամադրվող դոտացիայի չափը 10 տոկոսով կավելանա:




























