«Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ դա հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Այժմ «Յունիբանկի» ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է բանկի բաժնետոմսերով առեւտրի ծավալների աճի եւ բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:
Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում եւ ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացվածծավալը` էապես համալրելով կապիտալը եւ ապահովելով բանկի հետագա առաջխաղացումը շուկայում: 2016թ.-ի երրորդ եռամսյակում«Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը:Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկիընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն0 «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:
Հաշվի առնելով հասարակության եւ ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության եւ բաժնետոմսերի նկատմամբ, եւս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա աշնանը:




























