Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները եւ վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաեւ ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
«Արմպրոդէքսպոն» կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը ներառյալ եւ բաց կլինի ամեն օր մինչեւ ժամը 18:00-ն:




























