Հայաստանը կմիանա հանքարդյունահանության եւ հետախուզության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ համաձայնագրին։ Այս մասին առաջարկը հնչել է հոկտեմբերի 20-ին Կառավարության նիստում։
Կողմերը կաջակցեն երկրաբանական հետախուզության եւ հանքարդյունահանման համար համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, հարստացնող կոմբինատների կառուցմանը եւ կհետեւեն, թե խտանյութերն ու մետաղագործական արտադրանքը շուկայում արգելքների չի հանդիպում արդյոք։ Եվս մեկ ուղղություն կլինի կադրերի պատրաստումը։




























