Հայաստանի կառավարությունը էկո-մթերքի մակնշման նոր կանոններ կառաջարկի: Հոկտեմբերի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է բիզնեսին, ինչպես նաեւ միայնակ ֆերմերներին խթանել էկոլոգիապես մաքուր մթերք արտադրել, սերտիֆիկացնել այն եւ միջազգային շուկաներ դուրս բերել, որտեղ այն պահանջված կլինի: Միաժամանակ, սպառողների շահերից ելնելով՝ հարկավոր է ուժեղացնել էկոլոգիական մակնշման վերահսկողությունը:
Նշենք, որ Հայաստանում «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենք արդեն գործում է: Նաեւ մասնավոր կազմակերպություն կա, որը միջազգային հավատարմագրմամբ օրգանական մթերքների սերտիֆիկացիա է տրամադրում:




























