ՀՀ կառավարությունը ավարտում է գերմանական KfW բանկի հետ գյուղատնտեսական ապահովագրության հարցով բանակցությունները։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Կառավարությունը սպասում է KfW–ի ֆինանսավորման հավանությանը, որից հետո կհամաձայնեցնի համաֆինանսավորումը։ Եթե համաձայնության հասնեն մոտ ժամանակներս, ապահովագրումը կսկսվի արդեն 2017-ին։
Նշենք, որ ապահովագրության մոդելների մասին խոսում էր նաեւ նախկին նախարարը, սակայն վերջին ժամանակներս միայն անասնաբուծության մասով, որպես հարաբերականորեն նվազ ռիսկային ճյուղ։ 2014-ի գնահատականներով՝ բուսաբուծության ոլորտում ամենամյա վնասները կազմում են մոտավորապես 55 մլրդ դրամ։




























