Եթե Հայաստանում մենք ստեղծենք մրցունակ արդար դաշտ, իհարկե, վրացական կապիտալը կարող է գալ հանրապետություն ճիշտ այնպես, ինչպես հայկական կապիտալը գնում է Վրաստան։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցին, թե կարող է արդյոք վրացական կապիտալը գալ Հայաստան։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ոլորտում մենաշնորհներին՝ վարչապետը, մասնավորապես, նշեց. «Խնդիրն այն է, որ մենաշնորհ կարգավիճակը դառնում է վարչական ռեսուրս։ Փոքրիկ շուկան այսպես թե այնօես հանգեցնում է նրան, որ ծնվում են մենաշնորհներ։ Վտանգավորն այն է, թե ինչպես է դա ծագում»։