Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի  ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած  պայմանագրային զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ը տեղեկացավ Տաշիրի բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից տեղեկացրին, որ Երեւան տեղափոխված 25-ամյա Սամվել Նահապետյանը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում եւ կրծքավանդակի սալջարդ: Տուժած մյուս զինծառայողները ամբուլատոր բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծավան-Տաշիր ճանապարհին հոկտեմբերի 20-ին պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, որն էլ շրջվել է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։