Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,395,262 դոլար 474.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,186,041 ԱՄՆ դոլար 476.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 12,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,714,722 եվրո 520.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,356,506 եվրո 524.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,162,287,176 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 359,825,470 ՌԴ ռուբլի 7,64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է53.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար: