Երեւանում Դալմայի այգիներում  հոկտեմբերի 21-ին հայտնաբերվել է տղամարդու դի: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  նշված անձը  որպես անհետ կորած փնտրվում էր: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ 80-ամյա Ժ.Նիգոյանն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: