Շիրակի մարզի Հառիճ գյուղում  այսօր՝ հոկտեմբերի 24–ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ առավոտյան Հառիճ գյուղից կտրած ծակած վնասվածքներով Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել 58–ամյա տղամարդ։ 

Արթիկի հիվանդանոցից հայտնեցին, որ տղամարդն արդեն տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց։  Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տղամարդը ստացել է վնասվածքներ։ Բժիշկներն այս պահին փորձում են փրկել նրա կյանքը։

Շիրակի մարզի ոստիկանությունից թեեւ հաստատեցին  դանակահարության դեպքը, սակայն չհայտնեցին, թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։ Նշեցին, որ միջոցառումներ են ձեռնարկվել  տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։